Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 40-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիություն. 40-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիությունը 40-րդ շաբաթում արդեն հասուն է: Շտապօգնությունը պարտավոր է հղիին հասցնել մոտակա ծննդատուն (եթե հղին չունի ծննդաբերության պայմանագիր կամ արդեն ծննդաբերության սկիզբն է), կամ այն ծննդատուն, որի հետ կնքվել է պայմանագիր: Եթե ծննդկանը չունի փոխանակման քարտ, կամ բարձր ջերմում է, և առկա է վարակի կասկած, ուղարկվում է մոտակա ծննդատան ախտաբանական վիճակների և հսկողության բաժանմունք, որտեղ կլինի մեկուսացնելու հնարավորություն:

Պտղի զարգացումը

Հղիության 40-րդ շաբաթում երեխայի միջին քաշը 3,5 կգ է, հասակը՝ 50-54 սմ: Սակայն հնարավոր են շեղումներ` գենետիկայով կամ հղիության ընթացքով պայմանավորված: Փոքրիկի գանգի ոսկրերը դեռևս չեն միացել, որը հնարավորություն է տալիս գլխին սեղմվել, որպեսզի անցնի ծննդաբերական ուղիով: Ներարգանդային զարգացման վերջին շաբաթներում մեծանում են երեխայի մակերիկամները. Ծննդաբերության ժամանակ նրանք արտադրելու են սթրեսի հորմոններ (ադրենալին և նորադրենալին): Հատկապես այս հորմոններն են օգնում երեխային ծննդաբերության ընթացքին ակտիվորեն մասնակցել և ավելի կայուն կերպով կրել տհաճ զգացողությունները` կապված ծննդաբերական ուղիներով անցնելու հետ:

 

Հղիության 40-րդ շաբաթը 100 տոկոսով համարվում է հասուն: Այնուամենայնիվ, չափազանց երկարատև, ձգձգվող հղիությունը (42 շաբաթից ավելի) կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա: Գերհասուն երեխան ծերացած պլացենտայից այլևս չի ստանում կյանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը, և նրա մոտ կարող է հիպօքսիա առաջանալ: Այդ պատճառով շատ կարևոր է ճիշտ որոշել հղիության ժամկետը: Գերհասուն երեխաների մոտ,  սովորաբար, մաշկը չոր է, գրեթե բացակայում է նախնական քսուկը: Եթե բժիշկը կասկածում է հղիության ուշացում, նա կարող է հրահանգել ծննդաբերության հրահրում կամ կեսարյան հատում:

Մոր վիճակը

Կանանց մոտավորապես 4 տոկոսը ծննդաբերում են բժշկի կողմից հստակ նշված ժամկետում, մյուսները՝ 1-2 շաբաթ շուտ կամ ուշ: Բժիշկների մեծամասնությունն այն կարծիքին է, որ 40-րդ շաբաթվա վերջում ծննդաբերության բնական նախաձեռնությունը պետք է, այնուամենայնիվ, երեխայի կողմից լինի: Նա ինքն է վճռում, երբ ծնվել. ծննդաբերությունից առաջ ակտիվանում է փոքրիկի մակերիկամների կեղևը, արտադրվում է կորտիզոլ հորմոնը: Որպես հետևանք, փոխվում է նաև մոր հորմոնալ ֆոնը, որից հետո արգանդը ստանում է ազդանշան` ծննդաբերությունն սկսելու համար, և սկսում է կծկվել:

Ի՞նչ անել

- Ուշադիր հետևել սեփական զգացողություններին. սեռական ուղիներից ոչ շատ արյունային արտադրությունը, լորձային խցանի հեռացումը, կղանքի մի փոքր թուլանալը, որովայնի իջեցումը մոտակա ծննդաբերության նշաններն են:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ